ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

21 հուն 2023 23:05

10 որակներ որոնք բնորոշ են միայն խելացի կանանց

Կարծիք կա, որ խելացի կինը՝ անսահման համբերություն ունեցող կինն է: Նրա իմաստությունը որոշվում է տղամարդու «հարմարավետության» աստիճանով: Եվ իրոք, ինչո՞ւ չգովել այն կնոջը, ով անընդհատ ցույց չի տալիս իր վատ տրամադրությունը, միշտ քնքուշ է, սիրալիր, զոհաբերում է իր առաջնահերթությունները հանուն տղամարդու: Նրա երջանկությունը՝ ամուսնու, երեխաների հաջողության մեջ է՝ բոլորի հաջողության, միայն ոչ իր:Սակայն մենք վստահ ենք, որ զոհաբերվելը ոչ մի ընդհանրություն չունի խելքի և իմաստության հետ: Չէ՞ որ խելացի կինը՝ առաջին հերթին ինքնաբավ կինն է:
Ահա թե որ 10 որակներն են բնորոշ խելացի կանանց.
1. Նա ֆիքսված չէ տղամարդկանց վրա
Իհարկե նրա կյանքում տղամարդիկ եղել են և կլինեն: Բայց նրա աշխարհը չի պտտվում տղամարդկանց շուրջ: Նա հասկանում է, որ հարաբերությունները հակառակ սեռի հետ՝ իր երջանկության համար կարևոր, բայց բոլորովին ոչ միակ բաղադրիչն է: Նա ունի հետաքրքրություններ, ընկերներ և աշխատանք: Նա գնահատում է իրեն և գտնում, որ որպես կին կկայանա, երբ կհանդիպի «այն միակին»:
2. Նա ազնիվ է ինքն իր հետ
Խելացի կինը հասկանում է, որ դառը ճշմարտությունը՝ շատ ավելի լավ է միամիտ երևակայությունից: Հենց այդ պատճառով նա անիմաստ արդարացումներ չի փնտրում ոչ իր և ոչ էլ իր ամուսնու համար: Եթե տղամարդը չի զանգահարում՝ նշանակում է ինքը նրան չի հետաքրքրում: Վերջ: Վերջակետ: Տատիկի հիվանդության, շատպ խորհրդակցության պատճառաբանությունները նա կարող է թողնել ուրիշի համար:
3. Նա տեսարաններ չի սարքում
Խելացի կինը բաց է սեփական էմոցիաների արտահայտման մեջ: Երբ նա ուրախանում է՝ ուրախանում է ի սրտե: Երբ տխրում է՝ նույնպես չի թաքցնում: Սակայն խելացի կինը տեսարաններ չի սարքում, չի մեղադրում իր հերոսին՝ հատկապես հասարակայնորեն: Նա հասկանում է, որ եթե նա իրոք տառապում է տղամարդու կողքին՝ նշանակում է դա իր տղամարդը չէ: Իսկ մեկ դերասանի թատրոնը իրեն հարկավոր չէ:
4. Նա խորաթափանց է
Նա զգում է սուտը և լավ է հասկանում մարդկանցից։ Հենց այդ պատճառով նրան խաբելը գրեթե անհնար է։ Նա բաց է և պատրաստ է իր օգնությունն առաջարկել դժվար իրավիճակներում։ Նրա մեջ չկա նախանձություն և պատրաստ է ի սրտե կիսել ձեր ուրախությունը։ Հենց այդ պատճառով նրա հետ շատ հեշտ է շփվել և ընկերություն անել։
5. Նա գտել է իր սեփական ոճը
Նա չի շարժվում անցողիկ թրենդերի թելադրանքով և չի ընկնում ծայրահեղությունների գիրկը։ Նա վաղուց արդեն գտել է ինքն իրեն և իր ոճը։ Խելագար փորձարկումները իր համար չեն, չէ՞ որ նա լավ գիտի, թե ինչն է իրեն սազում և ինչը՝ ոչ։ Խելացի կինը հասկանում է, որ հնարավոր չէ դուր գալ բոլորին և չի ձգտում դրան։ Հնարավոր է, հենց այդ պատճառով էլ՝ նա ամենուրեք և միշտ համապատասխան տեսք ունի։
6. Նա սկզբունքային է
Կյանքը սովորեցրել է նրան, որ երբեմն պետք է գնալ փոխզիջումների և զիջումների։ Բայց կան բաներ, որում նա սկզբունքային է։ Եվ հենց այս դեպքում նրան հնարավոր չէ ոչ գնել, ոչ համոզել և ոչ էլ վախեցնել։ Դա բոլորովին չի նշանակում, որ նա կամակոր է։ Նրա կարծիքը ժամանակի հետ կարող է փոխվել, սակայն նա ինքն է որոշում՝ թե ինչպես ապրել։
7. Նա կարողանում է ներել
Խելացի կինը հասկանում է, որ իդեալական մարդ գոյություն չունի։ Յուրաքանչյուրն էլ կարող է սխալվել։ Եվ եթե դուք ի սրտե զղջում եք, նա կների ձեզ և երբեք այլևս չի հիշեցնի ձեր արարքի մասին։
8. Նա ապրում է ներկայով
Խելացի կինը անցյալից քաղում է միայն դասեր։ Նա չի տանջում իրեն անվերջանալի չիրականացած երկխոսություններով և մտքերով այն մասին, թե ինչ կլիներ, եթե… Նա հասկանում է, որ միայն նա, ով ամբողջովին ապրում է ներկայով, երբեք չի ափսոսա անցյալի համար։
9. Նա ապրում է ներդաշնակ ինքն իր հետ
Այդպիսի կինը հասկանում է իր մարմնի լեզուն և լսում է նրան։ Նա մինչ առավոտ ակումբներում չի զվարճանա, երբ գիտի, որ առավոտյան պետք է գնա աշխատանքի։ Նա սիրում է իր մարմինը և ոչ մեկին թույլ չի տա թելադրել, թե ինչպիսի տեսք պետք է ունենա։
10. Նա մնում է կին
Չնայած իր կյանքի ամբողջ փորձի և իմաստության, նա միևնույն է մնում է կին։ Նա սիրում է ծաղիկներ, հավաքույթներ ընկերուհիների հետ և կյանքի այլ փոքրիկ ուրախություններ։ Նա չի ամաչում արտասվել տխուր ֆիլմ դիտելիս, ուրախանալ մանրուքներից և սիրել իր մեջ կնոջը։ Նա միշտ մնում է այնպիսին, ինչպիսին որ կա և այդ պատճառով էլ ՝ յուրաքանչյուր տարիքում նա հիասքանչ է։
Լինել խելացի կին՝ չի նշանակում համապատասխանել որոշակի որակների հավաքածուին։ Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը և կյանքի նպատակները։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս և աճել այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ ճիշտ ես գտնում։ Որվոհետև, միայն այն ժամանակ, երբ կգտնես քեզ և կսիրես, կյանքումդ այլևս տեղ չի լինի նախանձի, կասկածի և հիասթափության համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր