Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

25 հուն 2023 13:09

Միֆերի միֆերուն մեջ Եսիմերբ ինչ-որ հեքիաթ է տարածվել, թե արևմուտքը գալու է մեր սահմանները պահի, հա՞ որ

«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Միֆերի միֆերուն մեջ
Եսիմերբ ինչ-որ հեքիաթ է տարածվել, թե արևմուտքը գալու է մեր սահմանները պահի: Հա՞ որ, նման խոսխորաթա եղել է՞, քանի՞ հոգու հրապարակային միտք եք լսել կամ կարդացել, թե արևմուտքը կամ արևմուտքից գալու են և պաշտպանեն մեր սահմանները: Արևմուտքից խաղաղապահ զորքի, խառը զորախմբի մասին մեկ երկու միտք հնչել է, բայց որ գան մեր պետությունը պաշտպանեն, մեր փոխարեն երկիրը պաշտպանեն արտաքին թշնամուց, ես չեմ հիշում, եթե կա նման բան մի տեղ, երբ որևէ հասարակական կամ քաղաքական գործիչ ասել է, որևէ մեկը հիշում է՝ գուգլը զորավոր է, ղրկեք նայենք: Բայց սա չէ ասելիքս:
Հիմա որոշ մարդիկ, տեղից և սփյուռքից լծվել են ապացուցելու, որ չեն գալու արևմուտքից երկիրը պաշտպանեն, այ տգետներ, չեք հասկանո՞ւմ, ձեզ դաժանաբար խաբած են եղել. բացատրում են անգետներիս, որ ԵՄ դիտորդական խումբը չի գալու սահմանները պաշտպանի, ամոթանք են տալիս բացահայտ ու ծածուկ, թե՝ ձյուն գա խելքներիդ, ոնց եք լուրջ համարում մեր սահմանները օտարի ձեռամբ պաշտպանելու միֆը (բայց իրենցից մի քանիսը հավատում էին, որ հատկապես ռուսական զորքն է մեզ պաշտպանելու):
Իբր միֆերով զմայլված գործիչներ են եղել ու նման պատմույթ են տարածել, հիմա այս խելացի մարդիկ վերջապես մեզ գիտակցության են բերում: Ինչ հաճելի է, յավրում, ինչ զմայլելի:
Այսինքն, ոնց որ ես պնդեմ, թե իբր ինչ-որ մարդիկ հայոց գերհզորությամբ տարված համոզված են եղել ու համոզել խեղճ հայ ժողովրդին, թե հայերը կարող են առանց սկաֆանդր վակումում սլանալ դեպի Սատուրն, այնտեղ տուն-տեղ դնել, գալ մեզ տանել, որ փրկվենք դուշմանից, ու հետո բացատրեմ, որ դա սուտ է, անհնար բան: ՈՒ ես լինեմ շատ խելացի, որ հերքում եմ այդ սցենարները:
Ամենայն հավանականությամբ արևմուտքի զորքով մեր երկիրը պաշտապնելու միֆը հերքողներն են այդ դավադիր միֆի առաջին զոհերը ու իրենք իրենց են ապացուցում, թե չի կարող նման պաշտպանություն լինել, բայց ներկայացնում են այնպես, որ իրենք են առաջիններից, որ գլխի են ընկել, որ հայ ժողովրդին այդպես դաժանորեն խաբել են, որ պաշտպանելու պատմությունը հեքիաթ է, բայց չեն կարողանում ասել, թե ով և երբ է նման բան ասել կամ խոստացել:
ՆԱՏՕ մտնելու, ԵՄ մտնելու գաղափարներ արծարծող հասարակական և քաղաքական գործիչներ եղել են և կան, և բնական է քաղաքական և գաղափարական բազմակարծության գոյության և արդարացման տեսանկյունից, բայց այնպիսի միամիտ հիմարություն, թե արեմտյան զորքերը գան մեր սահմաններին կանգնեն, նավերն էլ հանեն մեր սարերը, որ մեզ պաշտպանեն, չի եղել, ես չեմ հիշում: ՈՒ ստի վրա խելացի երևալը ընդհանրապես իմաստնության նշան չէ:
Դիտմամբ են անում, կրեմլահպատակ են, թե խելացի երևալու մարմաջ ունեն, էական չէ: Էականն այն է, որ միֆ կերած՝ միֆ մեծացածների խելացի խաղալը ավելի ու ավելի հաճախ է հիշեցնում, որ աշխարհը ցուրդ ու խապուսիգ է:
Հետգրություն.
«մշտադիտարկման խումբ», այ Քրիստիկ Անդերսեն ջան, նշանակում է մշ-տա-դի-տարկ-ման-խումբ, տևականորեն, ինչ-որ տևողությամբ դիտարկողների խումբ, հետն էլ անզեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր