Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

25 հուն 2023 13:58

Ուկրաինայում մոբիլիզացիայի նոր ալիք է սկսվել.Զելենսկին հրամանը չկատարելու համար զինվորականների համար խստագույն պատիժներ սահմանելու մասին օրենք է ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 24-ին օրենք է ստորագրել, որը խստացնում է զինվորականների պատասխանատվությունը հրամանները չկատարելու, ռազմի դաշտից կամ զորամասից փախչելու համար։ Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի կայքը։

Օրենքի տեքստի համաձայն՝ դատարանները չեն կարողանա մեղմացնել կամ պայմանական պատիժներ սահմանել հրամանը չկատարելու, դասալքության, ինչպես նաև ռազմական կամ մարտական ​​դրության պայմաններում զինվորական ծառայությունից չթույլատրված թողնելու համար։

Բացի դրանից, կբարձրանան ռազմական դրության ժամանակ ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործման համար պատժի ժամկետները։

Օրինագիծը պատրաստել է «Ժողովրդի ծառա» խմբակցությունը և ստորագրության է ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բացատրվում էր դասալքության, անհնազանդության, զինվորական հրամանները կատարելուց հրաժարվելու, հարբածության և թմրամոլության դեպքերով։ Ռազմական հրամանատարությունը՝ Ուկրաինայի զինված ուժերի (ԱԶՈՒ) գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի գլխավորությամբ, պնդել է օրենքը ստորագրել։

Սակայն Strana.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ստորագրահավաք է ստեղծվել, որով նախագահին խնդրում են վետո դնել օրենքի վրա։ Օրվա ընթացքում նա հավաքել է ավելի քան 25 հազար ձայն։

Ներկայումս Ուկրաինայում մոբիլիզացիայի նոր ալիք է սկսվել։ Մասնավորապես, հակամարտության սկզբից ի վեր ամենամեծ մոբիլիզացիան տեղի է ունենում Անդրկարպատիայում։ Մի շարք տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է հրավիրել մինչև 100 հազար նորակոչիկների։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր