VTB բանկի քարտապաններն այլևս չեն կարող օգտվել կենսաթոշակների հետվճարի համակարգից          Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա       Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները    

26 հուն 2023 12:30

Ու՞մ էր ձեռք տալիս 15 զինվորների մահը…գոնե դուք լռեք, թե չէ հին նյութերը կփոխարինվեն նորով

Լրագրող Նանե Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․

Ու՞մ էր ձեռք տալիս 15 զինվորների մահը…

Իմ էջում բոլորը կտեսնեն, որ կաշկանդված չեմ իշխանության սխալները բարձրաձայնելու հարցում, շատ մեղադրանքներ եմ ուղղել տարբեր հարցերով, բայց…

Շատերը բարձրաձայնում են, որ զինվորների մահվան փաստերը տանում են ոչ թե պատահականության, այլ դիտավորության կողմ։ Իշխանությանը կարելի է մեղադրել անփութության դեպքում, բայց եթե դիտավորություն է, ինչպես պնդում է ընդդիմությունը, անգամ ամենատգետ մարդը պիտի որ հասկանա՝ ինքն իր վարկանիշը իջեցնելու գնով դիտավորությու՞ն…
 
Ու՞մ էր պետք իշխանության ցածր վարկանիշը, հետևությունները թողնում եմ ձեզ։

Ընդդիմադիր մամուլի պաթոսային ու ճչացող դիվիդենտները պիտի որ քաղվեր այն ժամանակ, երբ այս նույն զինվորների համար ընդդիմության այսօրվա պահանջած կացարանները չէր գնվում 30 տարի, գոնե դուք լռեք, թե չէ հին նյութերը կփոխարինվեն նորով, ինքս կշրջեմ ձեր թաղերով, կթակեմ բոլորիդ դռները ու միայն մի հարց կտամ.

-Բա երբ կառուցում էիք այս դղյակները, չէիք տեսնում, որ մեր զինվորները գյուղերի խրճիթներում են ապրում, մենք օրինակ պատրաստ ենք ձեզ տեղափոխել այդ խրճիթները, իսկ զինվորներին այս դղյակները, իսկ դու՞ք…

Շարունակական են լինելու նման <<պատահական>> դեպքերը, քանի դեռ ընդդիմությունը գոռում է, որ ավելի մեծ թափով է դուրս գալու փողոց, մեծ թափը սա նկատի ունեն։

Իշխանությունը պարտավոր է այս դեպքը րոպե առաջ բացահայտել, սա վնասում է ՀՀ պետականությանն ու անվտանգությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր