Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

26 հուն 2023 13:46

Տեսանյութ․Մինչ այս պահը հարցաքննված բոլոր վկաները, օրապահը, որն ականատես է եղել դեպքին, ուղիղ վկայում են, որ ի սկզբանե առաջ քաշած վարկածը՝ վառարանը բենզինով վառելը, հիմնավոր Է

Ազատի զորամասի կացարանի քրեական վարույթի շրջանակներում մինչ այս պահը հարցաքննված բոլոր վկաները ուղիղ վկայում են, որ ի սկզբանե առաջ քաշած վարկածը՝ վառարանը բենզինով վառելը, հիմնավոր Է։ 


Այս մասին Կառավարության նիստին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։


«Ասեմ ավելին, օրապահը, որն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն, ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն»,–ասաց Քյարամյանը։


Նիկոլ Փաշինյանն արձագանքելով ասաց․ «Գործի տվյալներով հիմնավորվում է,որ վառարանում կրակը մարած է եղել, զինվորը փայտեր է լցրել, սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, դիզվառելիք է ուզել վարորդներից, որից հետո որոշել է, որ բենզինն ավելի հարմար է։  Վկան տեսել է բենզինի տարան և սպայի հագուստը բռնկված վիճակում։ Այդ ամենն այս պահին գոնե հիմնավորվում է»։


 Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր