Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 հուն 2023 10:59

ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինա ուղարկել ավելի կատարելագործված, բայց առանց գաղտնի զրահի

ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինա ուղարկել ավելի կատարելագործված Abrams  - M1A2 տանկեր՝ ավելի հին A1 տարբերակի փոխարեն։ Բայց 31 տանկ, որոնք նախատեսված են Ուկրաինայի համար, գաղտնի զրահային ձուլվածք չեն ունենա, որը տանկի նորագույն բանակային տարբերակը դարձնում է մահաբեր, տեղեկացրել է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։


A2 տարբերակն ունի ավելի բարդ օպտիկա եւ կառավարման տարրեր, քան ավելի հին A1-ը, որը բանակը մտադիր է հանել շահագործումից առաջիկա մի քանի տարիներին։ Արտաքնապես A1-ին նմանվող A2-ն ունի բարելավված օպտիկայով վերամշակված մարտական մոդուլ եւ անկախ ջերմացույց, որը թույլ է տալիս հրամանատարին ինքնուրույն սքանավորել թիրախները ցանկացած եղանակային եւ մարտական պայմաններում։


Ամենաարմատական փոփոխությունները կատարվել են սրահում, հաշվի են առնվել նոր տեխնոլոգիաները։ Նոր տեխնոլոգիան օգտագործելով՝ հրամանատարները կարող են արագ հետեւել բարեկամական տեխնիկայի շարժին, որոշել հակառակորդի դիրքը եւ հրետանային հարցումներ անել։


Բայց դաշնային քաղաքականությունն արգելում է արտահանել գաղտնի զրահով Abrams-ներ, որոնք չհարստացված ուրան են պարունակում։ ԱՄՆ-ը հանում է այդ գաղտնի զրահը՝ այլ երկրների վաճառելուց առաջ։ Կան նաեւ զրահի այլ մասեր, որոնք ԱՄՆ-ը կարող է տրամադրել օտարերկրյա գնորդներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր