Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

28 հուն 2023 19:01

Իսրայելը թաքուն օգնում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում ավելի մեծ մասշտաբով, քան հանրությունը գիտի

Իսրայելը աջակցում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում ավելի մեծ մասշտաբով, քան հանրությունը գիտի, ասել է Գերմանիայում Իսրայելի նոր դեսպան Ռոն Պրոսորը Waz-ին տված հարցազրույցում։ Իսրայելն օգնում է Ուկրաինային, «բայց կուլիսներում և շատ ավելին, քան հայտնի է», պնդում է նա:

Նա հիշեցրել է, որ Իսրայելը, ի թիվս այլ բաների, խոչընդոտում է իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարմանը, որոնք Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։ «Իսրայելական բանակը պարբերաբար ճնշում է Իրանից Սիրիա և Լիբանան զենքի մատակարարումը, դրանց թվում են իրանական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, որոնք Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայում»,- ընդգծել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր