Այն, ինչ այսօր կատարվում է կոչվում է «ռեկետ», եթե ՀԷՑ-ը պետականացվի, պրոբլեմներ ենք ունենալու          ՄԻՊ հայտարարությունը կրոնական ազատությունների երաշխավորման առկա մտահոգությունների առնչությամբ       Սամվել Կարապետյանի նկատմամբ գործընթացը, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում    

02 փետ 2023 14:16

Նոր մանրամասներ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի մասին.հարձակումը կարող էր ուղղորդված լինել հենց Բաքվից

Իրանական Azariha կայքը մանրամասներ է հաղորդել Յասին Հոսեյնզադեի մասին, որն անցյալ շաբաթ հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կայքի տեղեկություններով՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, իսկ նախկինում նա զբաղվել է մաքսանենգությամբ՝ զենք ձեռք բերելով 2 տարի առաջ։


Ըստ կայքի՝ Հոսեյնզադեի եղբորը՝ Ռահմանին է պատկանում Ուրմիայի «Ֆիզուլի» գրախանութը և «Շան Էի» հրատարակչությունը, որոնք քաղաքի հայտնի ազգայնական և պանազարական վայրերից են։ Գրախանութը մրցանակ է ստացել նաեւ Թուրքիայի հյուպատոսության կողմից։


Կայքի տեղեկություններով՝ երկու եղբայրներն էլ կապված են եղել Իրանում ճանաչված «Մուջահիդին խալք» ահաբեկչական խմբավորման հետ։ Հենց այս կազմակերպությունն էլ Թեհրանը մեղադրեց Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հետագա հարձակման համար: Կայքը կարծիք է հայտնում, որ հարձակումը կարող էր ուղղորդված լինել հենց Բաքվից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր