Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Սեդրակյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ          Կենդանակերպի որ նշաններն են ընդունակ «ոչնչացնել» իրենց սերը, և ինչպիսի վարքագիծ է նրանց բնորոշ       Չաղը ո՞նց է վնասազերծելու, ո՞նց է վազելու հանցագործի հետևից, թող մեկը բացատրի    

04 փետ 2023 13:49

Կոշ գյուղի մոտ վթար է եղել թուրքական համարներով ավտոբուսի մասնակցությամբ. կա զոհ

Այսօր Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտակայքում ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ վնասվածքներ է ստացել, մեկը` մահացել։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 10։22-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
shamshyan.com–ը հավելում է, որ 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ։
Ըստ կայքի` Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Ford» ավտոքարշակը, «Ford»մակնիշի ավտոմեքենան և թուրքական համարանիշներով «Mercedes Travego» մակնիշի ուղևորատար ավտոբուսը։ Ավտոբուսը, որի մեջ եղել են մեծ թվով քաղաքացիներ, բախումից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բլրակում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր