Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն       Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ    

07 հուն 2024 14:45

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել. կա 1 զոհ, 1 վիրավորՀունիսի 6-ին, ժամը 22:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակ-Ջաջուռ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․Խ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն․ Գ․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Ա. Խ․-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:30-ին, մարվել՝ 22:34-ին: Այրվել է «Mercedes-Benz» ավտոմեքենան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր