ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

10 փետ 2023 11:29

Հասկացանք «հարևան» պետությունում տարերային աղետ է եղել. ցավակցեցինք, մի քիչ օգնություն ուղարկեցինք. լռեք էլի

Էրդողանը, առանց սեթևեթանքների, հայտարարեց, ղարաբաղյան 2-րդ պատերազմում մենք Ադվրբեջանին ենք օգնել, հիմա էլ նրանք են մեզ օգնում։ Ասել կուզի, այ տխմարներ, կապն ավելի քան ուղղակի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ  Բագրատյանը:


«Հասկացանք «հարևան» պետությունում տարերային աղետ է եղել։ Ցավակցեցինք, մի քիչ օգնություն ուղարկեցինք։ Դա էլ հասկացանք։ Բայց արի ու տես, որ իշխանահաճո մի զգալի զանգված ամբողջ օրը դա է քննարկում։ Թե ինչքան կարևոր է պատերազմը տարբերել տարերային աղետից։ ԱԺ փոխնագահն էլ մտքերը լարեց ու ասաց. թե բա հերիք է ատելություն քարոզեք (ու՞մ էր ասում, ո՞վ է ատելություն քարոզում, ինքն էլ չի հասկանում), դժբախտության վրա մի կռռացեք։ Թե բա չեք ասի, պատերազմի ու աղետի միջև ի՞նչ կապ կա։ Մի երկու ժամից Էրդողանը, առանց սեթևեթանքների, հայտարարեց, ղարաբաղյան 2-րդ պատերազմում մենք Ադվրբեջանին ենք օգնել, հիմա էլ նրանք են մեզ օգնում։ Ասել կուզի, այ տխմարներ, կապն ավելի քան ուղղակի է։ Իսկ մեր մոտ հասարակության մի մասն իրեն հիմարի տեղ է դրել ու դատարկաբանում է բարիդրացիական հարաբերություններից։ Լռեք էլի»,- գրել է նա։


Նշենք, որ Հայաստանը 27 փրկարարների է ուղարկել Թուրքիա՝ փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր