Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

10 փետ 2023 23:08

Դարչինի օգտագործումը օրգանիզմը պաշտպանում է ճարպակալումից, դիաբետից և ինսուլինի անբավարարությունից

Դարչինի օգտագործումը կարող է օրգանիզմը պաշտպանել ճարպակալումից, դիաբետից եւ ինսուլինի անբավարարությունից, Մինեապոլիսում տեղի ունեցած Սրտի ամերիկյան ասոցիացիայում հանդիպման ժամանակ հայտարարել են գիտնականները:

ԱՀԿ-ի տվյալներով՝ հիմա Երկրի բնակչության գրեթե մեկ երրորդը ճարպակալմամբ է տառապում, իսկ որոշ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում կամ Մերձավոր Արեւելքում ավելորդ քաշ ունի բնակչության ավելի քան կեսը:

Կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականին ավելորդ կիլոգրամներ ունեցող մարդկանց թիվը կհասնի 2,7 միլիարդի, իսկ ճարպակալման ծայրահեղ ձեւերով տառապող մարդկանց թիվը կաճի մինչեւ 17 տոկոսով: Այս պատճառով գիտնականները եւ փորձագետները փորձում են ավելորդ քաշից ազատվելու միջոցներ գտնել՝ դեղորայքային կամ դիետիկ ճանապարհով:

Գիտնականները պարզել են, որ դրան կարող են օգնել դարչինի մեջ պարունակվող պոլիֆենոլային հակաօքսիդանտները: Նրանք նման եզրակացության են եկել՝ հետեւելով մի քանի տասնյակ առնետների, որոնց մի խմբին երեք ամիս կերակրել են յուղի մեծ պարունակությամբ բարձրկալորիական սնունդով, իսկ մյուս խմբին սովորական սնուդով: Դրա հետ մեկտեղ՝ յուրաքանչյուր խմբում առնետների կեսին դարչինի հյութ են տվել:

Փորձով պարզվել է, որ դարչինի հավելումը շատ բարերար է ազդել առնետների վրա, որոնց յուղոտ սնունդով են կերակրել: Նրանց զանգվածը միջինը 10 տոկոսով փոքր է եղել, իսկ ճարպաշերտը 30 տոկոսով բարակ, քան նույն սնունդը ստացած նրանց ցեղակիցների մոտ: Դրանից բացի, նրանց արյան մեջ խոլեստերինի եւ լյարդում ու կենսականորեն կարեւոր այլ օրգաններում ճարպի կուտակումը խթանող ֆերմենտների քանակն ավելի քիչ է եղել, իսկ հակաօքսիդանտների քանակն՝ ավելի շատ:
Գիտնականների կարծիքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ դարչինը կարելի է օգտագործել ոչ միայն խոհարարության մեջ, այլեւ բուժական նպատակներով՝ ճարպակալման գլոբալ համաճարակի դեմ պայքարի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր