Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

17 փետ 2023 16:14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոցն է ուղարկվել.Եթե որևէ մեկը ձախողել է հայ–ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա Արևմուտքն է` ԱՄՆի–ի գլխավորությամբ

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքով մեկնաբանել է  ԱՄՆ պետդեպի հայտարարությունն առ այն, որ Մոսկվան խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը:

«Եթե ինչ-որ մեկը խափանել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա հենց արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոցն է ուղարկվել այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները նախորդ տարվա փետրվարին մտացածին պատրվակով դադարեցրել են փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ: Սա է փաստը: Ընդ որում, նման գործողությունների հասկանալի բացատրություններ նրանցից այդպես էլ չեն ստացվել: Հաշվի առնելով այդ փաստը՝ Ռուսաստանը կենտրոնացել է եռակողմ ձևաչափով Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ուղղությամբ՝ հիմնվելով ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա մենք չենք տեսնում, որ այն պարունակի ինչ-որ իրական քայլեր կամ ունենա որևէ ավելացված արժեք», - ասել է Զախարովան: Եթե որևէ մեկը ձախողել է հայ–ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա Արևմուտքն է` ԱՄՆի–ի գլխավորությամբ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր