Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

20 փետ 2023 14:30

Չհասցրեց հեռանալ.ֆուտբոլիստը ծրագրել էր հեռանալ երկրից աղետից ընդամենը 5 ժամ առաջ

Թուրքական «Հաթայսփորի» հարձակվող Քրիստիան Աթսուին, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Չելսիում», երկրաշարժից 11 օր հետո մահացած են գտել փլատակներում։ Այս մասին հաղորդել է ֆուտբոլիստի գործակալ Մուրաթ Ուզունմեհմեթը։


Ավելի վաղ «Հաթայսփորի» ներկայացուցիչներն ասել էին, որ ֆուտբոլիստը պատրաստվել էր լքել թուրքական ակումբը երկրաշարժից ընդամենը հինգ ժամ առաջ:


«Նա ուզում էր հեռանալ «Հաթայսպորից»: Նա մի քանի առաջարկ ուներ, և մարզիչը կողմ էր նրա հեռանալուն։ Այն բանից հետո, երբ Քրիստիանը գոլ խփեց, նա որոշեց տոնել դա թիմի հետ և մնալ: Երեկոյան 23:00-ին նա ինքնաթիռի տոմս էր պատվիրել դեպի Ֆրանսիա՝ ընտանիք վերադառնալու համար, սակայն չեղարկել էր այն և որոշել վերադառնալ մեկ օր անց։ Հետո՝ առավոտյան ժամը 4-ին երկրաշարժ եղավ»,- «Հաթայսպորի» ադմինիստրատիվ մենեջեր Ֆաթիհ Իլեկի խոսքերն է մեջբերել Goal-ը։


Աթսուն 31 տարեկան էր։ Կարիերայի ընթացում Գանայի հավաքականի ֆուտբոլիստը հասցրել էր խաղալ «Չելսիում», «Էվերթոնում», «Նյուքասլում», «Բորնմութում», «Պորտուում», «Մալագայում» և այլ թիմերում։ Թուրքական թիմին նա միացել էր 2022-ի սեպտեմբերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր