Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»          Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»       «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»    

20 փետ 2023 20:34

Ավելի քան 5մլն լիրա է Թուրքիայի հայությունը նվիրաբերել աղետի գոտու համար

Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Շիշլի Ֆերիքյոյում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում Մեծ պահքի նախօրեին մատուցած պատարագից հետո հայտարարությամբ է հանդես եկել։ 

Պատրիարք Մաշալյանը նշել է, որ այս ծանր օրերին հումանիզմը պետք է ի հայտ գա մարդկանց մեջ։ Խոսելով աղետի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին՝ նա ընդգծել է, որ պատրիարքարանն աղետի հենց 2-րդ օրն օգնություն է հավաքել և ուղարկել։

Հայկական հիմնադրամների միությունն էլ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությանն է փոխանցել 2․5 մլն լիրայի օգնություն, իսկ փետրվարի 15-ի երեկոյան կազմակերպված «Թուրքիան մեկ սիրտ է» նախաձեռնության շրջանակներում Թուրքիայի հայկական համայնքի հիմնադրամներն առանձին անհատների հետ միասին հանգանակել և նվիրաբերել են 3 մլն լիրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր