Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

22 փետ 2023 13:49

Ռուսաստանին մաս-մաս կանեն, եթե առանց հաղթանակի դադարեցնի ռազմական գործողությունն Ուկրաինայում

Ռուսաստանը կարող է մասնատվել, եթե մինչև հաղթանակի հասնելը դադարեցնի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում: Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ իր թելեգրամյան ալիքում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը, որով նա հանդես է եկել երեքշաբթի Վարշավայում։


Նա հիշեցրել է Բայդենի հայտջարարությունն առ այն, որ եթե Ռուսաստանը դադարեցնի իր ներխուժումը, պատերազմը կավարտվի, իսկ եթե ուկրաինացիները դադարեն պաշտպանվել, դա կլինի Ուկրաինայի վերջը:


Ըստ Մեդվեդևի՝ ԱՄՆ նախագահի ասածը սուտ է:


«Ճշմարտությունը բոլորովին այլ է: Եթե Ռուսաստանը կանգնեցնի հատուկ ռազմական գործողությունն առանց հաղթանակի, Ռուսաստանը գոյություն չի ունենա, այն մաս-մաս կանեն, եթե ԱՄՆ-ն դադարեցնի զենք մատակարարել Կիևի ռեժիմին, պատերազմը կավարտվի»,- ընդգծել է նա։


Ինչպես նկատում է ՏԱՍՍ գործակալությունը, թե՛ Բայդենը, թե՛ Մեդվեդևը վերափոխեցին իսրայելցի քաղաքական գործիչների հայտնի հայտարարությունը.«Եթե արաբները չկռվեն, ուրեմն պատերազմ չի լինի, եթե հրեաները դադարեն կռվել, ապա Իսրայել չի լինի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր