Ըստ ադրբեջանական աղբյուրների` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ևս առևանգվել և տեղափոխվել է Բաքու          Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը առևանգվել և Բաքու են տեղափոխվել       Հեռացրեք նրանց, ովքեր ասում են ամեն ինչ վերջացավ, թուրքը երբեք չի հուսալքվել, չի ասել՝ վերջ, Ղարաբաղը կորցրեցինք, նպատակ են դրել, և այսօրվա դրությամբ՝ փաստացի հասել են    

22 փետ 2023 16:55

250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվելու.Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվելու։ Ճշտող հարցին՝ արդյոք Կառավարությունը 250 միլիոն դոլարով գնելո՞ւ է այդ բաժնետոմսերը, Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին․


«Ոչ, Կառավարությունը ոչ մի բան չի ծախսում»,- ասել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի Եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր