Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

27 փետ 2023 14:10

Վատ են Էրդողանի գործերը, եթե բանը չհասնի քաղաքացիական պատերազմի, բայց կլինեն անկարգություններ

Ակնհայտ է, որ Թուրքիայում երկրաշարժը խառնեց քաղաքական հաշիվները։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մինչև երկրաշարժն էլ խիստ վիճահարույց էր Էրդողանի վերընտրվելու հավանականությունը։ Մասնագետները մշտապես բանավիճում էին նրա վերընտրվելու կամ չվերընտրվելու թեմայի շուրջ։


«Այսօր արդեն բոլորովին այլ իրավիճակ է։ Թուրքիայում տրամադրությունները բոլորովին այլ են, այլ են նաև իշխանության տրամադրությունները։ Հիմա ակտիվ քարոզչություն է տարվում ընտրությունները մեկ տարով հետաձգելու թեմայով։ Առայժմ իշխանությունը այս քարոզչությանը ուղիղ մասնակցություն չունի, բայց իշխանամերձ փորձագետներն ու վերլուծաբանները բազմաթիվ, այսպես ասած, փաստերով համոզում են, որ ընտրությունները հետաձգվեն։


Այժմ աշխարհն էլ առաջվանը չէ։ Եթե 2016թ․-ի ռազմական հեղաշրջման փորձի ձախողման և իր իշախնության փրկման համար Էրդողանը պարտական է ՌԴ նախագահին, ապա այսօր մտքով անգամ չի կարող անցկացնել նման աջակցություն ունենալու, քանի որ ՌԴ-ն մեկ տարի, կարելի է ասել, աշխարհի դեմ տարվող պատերազմով է զբաղված։


 
Էրդողանը արդեն վստահ է, որ չի վերընտրվելու մայիսի 14-ին, նույնիսկ երկրոդ փուլ անցնելու դեպքում էլ իր վերընտրվելը անհնարին է։


Ունի մեկ տարբերակ՝ հետաձգել ընտրությունները՝ փորձելով այդ կերպ պարզապես ժամանակ շահել։ Այստեղ խաղադրույքը չի դնում բնակարանաշինության վրա, այլ պարզապես ժամանակի վրա։


Արևմուտքին հարկավոր չէ համեմատաբար անկախ Էրդողան, որը ինքնուրույն կարողանում է հարաբերություններ կառուցել այնպիսի պետությունների հետ, ինչպիսին է, օրինակ, ՌԴ-ն։


Համեմատաբար անկախ քաղաքականություն վարող Էրդողանը նաև ռազմական նոր ալյանս կազմելու հայտ է ներկայացրել, որը միանշանակ դուր չի գալիս Արևմուտքին։ Նմանատիպ բազմաթիվ պատճառներից ելնելով՝ Արևմուտքը Թուրքիայի իշխանության ղեկին կուզի տեսնել մեկին, ով կվարի սինխրոն արտաքին քաղաքականություն Արևմուտքի, Եվրոպայի հետ, իսկ ՌԴ-ի հետ ունենա նույն այն հարաբերությունը, որը կունենան վերոնշյալ երկրները։


Իսկ ինչ կլինի, եթե հետաձգի ընտրությունները։ Կարծում եմ՝ տեղի կունենա քաղաքացիական անհնազանդություն, միգուցե բանը չհասնի քաղաքացիական պատերազմի, բայց կլինեն անկարգություններ, չի բացառվում նաև, որ Էրդողանի անձի համար շատ վատ ավարտ լինի»,- գրել է Հովհաննիսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր