Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

08 մար 2023 13:44

Կլաարը Բաքվում բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել․Չենք ուզում, որ Լաչինի միջանցքով տեղափոխվեն լարվածություն առաջացնող բեռներ

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։
 
Մասնավորապես, նա հայտարարել է, որ «Լաչինի միջանցքով անցնող բեռների թափանցիկության ապահովման գաղափարն իրավաչափ է»։ «Առաջին հերթին, ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռներիի թափանցիկության ապահովման գաղափարը լիովին օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների տեղափոխման համար և որևէ ռազմական կամ անօրինական նպատակներով»,- ասել է Կլաարը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի։
 
Հավելենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանը որևէ կերպ չկարողացավ ապացուցել իր քարոզչական կեզծ թեզերը, որ Հայաստանն ապօրինի գործունեություն է ծավալում Լաչինի միջանցքում, այդ պատճառով էլ Բաքվի հայցը Հայաստանի դեմ միջազգային ատյանը մերժեց։
 
Բացի այդ, Կլաարը, փաստորեն, առաջարկել է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության Լաչինի միջանցքին առնչվող դրույթը։ «Թափանցիկությունը միանգամայն ճիշտ է: Իմ կարծիքով՝ այս թափանցիկության հասնելու ուղիներն ու միջոցները քննարկումների ու բանակցությունների առարկա են։ Կարծում եմ՝ մի քանի միջոց կա դա անելու։
 
Ենթադրում եմ, որ դրանցից որոշները նախկինում քննարկվել են։ Օրինակ՝ ունենալ լրացուցիչ սարքավորումներ անցակետում, որ ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել այդ շրջանում փոխադրումները։
 
Կա մի քանի միջոց դա անելու, կարծում եմ՝ կարևոր է դրանք մանրամասն քննարկելը»,- ասել է ԵՄ պաշտոնյան՝ հավելելով․ «Իհարկե, մեր կարծիքն այն է, որ թափանցիկությունն իսկապես օրինական է։ Սակայն, միևնույն ժամանակ, մարդկանց համար, Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որ նրանք ունեն անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր