Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»          Մարտի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մարտի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 մար 2023 10:22

Մարզերում այս օրերին խիստ անհանգստացած են,տղամարդկանց ՊՆ-ից ծանուցումներ են եկել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մարզերում այս օրերին խիստ անհանգստացած են: Ըստ շրջառվող լուրերի` մեծ թվով տղամարդկանց` մինչեւ 48 տարեկան, ծանուցումներ են եկել` զորավարժությունների մասնակցելու համար: Սա առիթ է դարձել շատերին եզրակացնելու` առաջիկայում սպասվող հնարավոր պատերազմի մասին:




«Իրավունքը» փորձեց մանրամասներ պարզել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից: Նա, ըստ էության, հաստատեց ծանուցումների մասին լուրերը` ընդգծելով, որ ծանունցագրեր են ուղարկվում պահեստազորում հաշվառված քաղաքացիներին՝ վարժական հավաքներին մասնակցելու համար։


Ի դեպ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը նաեւ հավելեց, որ ավելի վաղ այս մասին տեղեկացվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր