Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

16 մար 2023 12:29

Տեղեկություններ կան այն մասին, որ դպրոցների հարակից տարածքներում թմրանյութերի շրջանառության, աշակերտներին թմրանյութ հյուրասիրելու,նույնիսկ կոնֆետի տեսքով,թմրանյութերի վաճառքի մեջ ներքաշելու և այլ դեպքեր կան

Թմրամիջոցների շրջանառությունը հասել է հանրակրթական դպրոցներ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը.


«Վերջին շրջանում հանրապետությունում թմրանյութաշրջանառության ծավալները հատել են բոլոր կարմիր գծերը։Ինչպես ողջ երկրի,այնպես էլ Գյումրու դպրոցներում (հատկապես ավագ) պարբերաբար անցկացվում են ծնողական ժողովներ, որտեղ ծնողներին զգուշավորության կոչ է արվում զերծ պահել իրենց երեխաներին հանցավոր սխեմայի մեջ հայտնվելուց։


Մասնավորապես տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ դպրոցների հարակից տարածքներում թմրանյութերի շրջանառության, աշակերտներին թմրանյութ հյուրասիրելու(նույնիսկ կոնֆետի տեսքով),թմրանյութերի վաճառքի մեջ ներքաշելու և այլ դեպքերի մասին։ Պետության և երկրի ղեկավարությանը ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչպես է մի ողջ սերունդ կործանվում։


Հ. Գ. Ղեկավարության անտարբեր վերաբերմունքը քաղաքացիներից շատերի մոտ մոտ մեծ դժգոհության առիթ է տվել։


Հ.Գ.Ուշքի եկե՛ք, կորցնում ենք և հայրենիք և մի ողջ սերունդ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր