Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

16 մար 2023 13:30

Հայկական մուֆլոնը` ծանրամարտի Եվրոպայի առաջնության լոգոտիպ, որը ցույց է տալիս հայի պայքարող տեսակը, ցանկացած բարձունք հաղթահարելու անհագ ջիղը

Ապրիլի 15-23-ը մայրաքաղաք Երևանը կհյուրընկալի Եվրոպայի ուժեղագույն ծանրորդներին։ Սոցիալական ցանցերում առաջնության պաշտոնական էջում հրապարակվել է առաջնության լոգոտիպը՝ հայկական մուֆլոնը: Այս մասին գրում է armsport.am-ը:


«Որպես ծանրամարտի Եվրոպայի առաջնության հայաստանյան խորհրդանիշ ընտրվել է հայկական ազնվական էնդեմիկ Մուֆլոնը, որն իր համառ բնավորությամբ, դիմացկունությամբ ու վերելքները հաղթահարելու ձգտումով ցույց է տալիս հայի պայքարող տեսակը, ցանկացած բարձունք հաղթահարելու անհագ ջիղը, որով օժտված են մեր մարզիկները։


Նրա եղջյուրների վեր խոյացող ուրվագիծն էլ հիմք է հանդիսացել ստեղծելու այս տարվա Եվրոպայի առաջնության պատկերանիշը»,- ասվում է հայտարարության մեջ:
Մրցաշարի տարբերանշանը ներկայացնում է նաև անգլերեն Y տառը՝ մատնանշելով առաջնության անցկացման քաղաքը` Yerevan։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր