Լյարդի ճարպային հիվանդության զարգացում.Ինչը կարող է հուշել

Ոչ ալկոհոլային ծագում ունեցող լյարդի ճարպային հիվանդությունը շատ դեպքերում պայմանավորված է անառողջ ապրելակերպով, չափից շատ ուտելով եւ քիչ շարժվելով: Այս հիվանդության դեպքում լյարդում ավելանում է ճարպի կոնցենտրացիան, ինչը բավականին վտանգավոր է։
Միաժամանակ այս պաթոլոգիական գործընթացի ախտանիշները կարող են ոչ սպեցիֆիկ լինել։
Մասնավորապես, լյարդի ճարպակալումը կարող է հանգեցնել նյարդաբանական խնդիրների առաջացման։
«Երբ լյարդն ախտահարված է, այն կարող է ազդել օրգանիզմի բազմաթիվ գործառույթների վրա, այդ թվում՝ վարքի, տրամադրության, խոսքի, քնի եւ այն բանի, թե ինչպես է մարդը շարժվում: Մարդիկ նկատում են նաեւ քայլվածքի փոփոխություն»,- փորձագետների խոսքերն է մեջբերում Daily Express-ը:
Նրանց կարծիքով՝ լյարդի ճարպային հիվանդության զարգացման հետ մեկտեղ կարող է առաջանալ անկայունություն, եւ մարդը սկսում է ավելի լայն գցել ոտքերը։ Նա չի վերահսկում իր հավասարակշռությունը, ուստի քայլելիս ցնցվում է, օրորվում։