Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

16 մար 2023 15:10

Եվրոպայի աջակցությունը զգալով, Փաշինյանը խաղում է կրակի հետ, շատ վտանգավոր արկածախնդրություն է մտածել՝ թեժացնելով միջազգային աժիոտաժը.Սամեդ Սեիդով

Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած haqqin.az պարբերականը հրապարակել է Միլի մեջլիսի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովի հոդվածը։


Ընդարձակ հոդվածում, որը լի է անհիմն պնդումներով եւ բացահայտ ստով, ադրբեջանցի պաշտոնյան կշտամբում է ԵՄ-ին ընդհանրապես եւ Եվրախորհրդարանին՝ մասնավորապես, ինչպես նաեւ նոր պատերազմ է կանխատեսում տարածաշրջանում։ Ադրբեջանական զրպարտչական «արվեստի» վատագույն ավանդույթներով՝ սույն խորհրդարանականն ամբողջ մեղքը դնում է Հայաստանի եւ Եվրոպայի վրա։




«Հարավային Կովկասը, որը ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով դարձել է ռազմավարական առումով չափազանց կարեւոր տարածաշրջան ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի համար, գտնվում է իր պատմության նոր փուլում, որի սկիզբը դրել է Ադրբեջանի փայլուն հաղթանակը։ Իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում ցանկացած քիչ թե շատ լուրջ խաղացողի հայտնվելն՝ իր քաղաքական պլաններով ու տնտեսական նախագծերով, անհնար է առանց Ադրբեջանի հետ սկզբունքային պայմանավորվածությունների եւ նրա ազգային առաջնահերթությունների հաշվառման»,- հայտարարել է Սեիդովը։


...«Այսօր մեր երկրի պերմանենտ անբարյացակամների եւ քննադատների ճիգերը կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների առավել ցավոտ, անձնային առանձնահատկությունների եւ նրբությունների վրա, որպեսզի դրանք օգտագործվեն որպես ճնշման գործիք Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա»,- նշել է Սեիդովը։ Նրա կարծիքով՝ «դժվար է ասել, թե ով, բայց Փաշինյանին հաստատ համոզել են, որ կոնսենսուսը Ադրբեջանի դատապարտման հարցում՝ ձեռք բերված Եվրախորհրդարանի ներսում, միջազգային այլ կառույցներում, ինչպես նաեւ մի շարք երկրների օրենսդիր ժողովներում, «Հայաստանի խոշոր դիվանագիտական հաջողությունն է», որն անհրաժեշտ է ամրապնդել։ Ինչպե՞ս։ Դե, շատ պարզ։ Քանի որ Եվրախորհրդարանում արդեն պատրաստվել է հող Ադրբեջանին «անօթեւան մնացած Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի» մեջ մեղադրելու համար (այս դուդուկի տակ պատրաստ են պարել շատ երկրներ), պետք է սադրել Ադրբեջանի պատասխան հարվածը։ Իսկ հետո՝ ամեն բան կընթանա իր հունով։ Ինչն, ըստ էության, հաստատել են քննարկումները Եվրախորհրդարանում։ Իսկապես այն տեղում, որտեղ, եթե խոսքը վերաբերում է հակամարտությանը Հարավային Կովկասում, ապա քննադատում ու մեղադրում են միայն Ադրբեջանին։ Ինչո՞ւ այդքան միակողմանի։ Դե, որովհետեւ, ինչպես ասել է եվրապատգամավորներից մեկը, «Հայաստանը քրիստոնեական երկիր է եւ «նման բանի» ի զորու չէ»։


...«Ակնհայտորեն՝ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ գալիս է հակամարտության սրման հերթական, լուրջ փուլը։ Փաշինյանը շատ վտանգավոր արկածախնդրություն է մտածել՝ թեժացնելով միջազգային աժիոտաժն ու սադրելով նոր մարտական բախումներ սահմանին, որպեսզի հետո՝ ձեռքերը կոտրելով ու տվայտելով հայ զինծառայողների թարմ դիերի վրա, ստանա սկզբից եւեթ կանխակալ միջազգային հանրության միահամուռ աջակցությունը, որի համար նոր պատերազմը Ղարաբաղում Հարավային Կովկաս մտնելու իրական հնարավորություն է՝ կրնկի վրա բացված հայկական դռներով։


Ցավով ստիպված եմ փաստել, որ, Եվրոպայի աջակցությունն զգալով, Նիկոլ Փաշինյանը խաղում է կրակի հետ»,- ամփոփել է Սեիդովը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր