Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 15-ին          Այս մարդը Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքն է արել       Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 15-ի համար    

17 մար 2023 16:00

Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: «Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը, 5 մարզիկով է մասնակցելու, բայց սա էլ դեռ ամենավերջնականը չէ: Մարտի վերջին երեք օրերին երկրները, որոնք գրանցվել են մասնակցության համար, պետք է դրամական փոխանցումներ կատարեն Եվրոպայի ֆեդերացիա: Եթե գրանցումը կատարեն ու գումարը փոխանցեն, կլինի վերջնական հայտ, ու Ադրբեջանի հավաքականը կմասնակցի այս առաջնությանը»,- նշել է Գիլոյանը:


Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր