Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

18 մար 2023 13:29

2 տարեկան տղան և 8 ամսական աղջնակը օրեր շարունակ մնացել են մենակ ծնողների դիերի հետ

Եկատերինբուրգում կատարվածը շոկի է ենթարկել մարդկանց։ Տագանսկայա փողոցի բնակարաններից մեկում նույն օրը մահացել են ամուսիները, քննությունը պատճառը դեռ կպարզի, բայց նախնական վարկածով, մահը վրա է հասել թմրանյութերի չարաշահման հետևանքով։


Ըստ աղբյուրի, նրանց մանկահասակ երկու երեխաները՝ երկու տարեկան տղան ու ութ ամսական աղջնակը օրեր շարունակ մնացել են մենակ ծնողների անշնչացած մարմինների հետ՝ չգիտակցելով ողջ ողբերգությունը։


Ծարավը փոքրիկ տղան կոտրել է  լոգարանից ջուր խմելով, նաև քրոջն է խմեցրել՝ փրկելով նրան մահանալուց։  Լոգարանի ծորակը երեխան չի կարողացել փակել, ջուրը հարևանների առաստաղից սկսել է կաթել։


Սրա արդյունքում էլ հարևանները բացել են բնակարանի դուռն ու տեսել կատարվածը։ Նշվում է, որ ութ ամսեկան երեխայի վիճակը շատ ծանր է եղել։ Ականատես հարևանները պատմել են, որ մահացած կինը հղի վիճակում է եղել։


Այժմ երեխաները գտնվում են բժիշկների հսկողության ներքո։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր