Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

18 մար 2023 13:49

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:


Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացել է, որ դերասանուհին երեկ շտապօգնության մեքենայով է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:


Բժշկական կենտրոնից հաղորդել են, որ Լուսինե Կիրակոսյանը մի քանի օր այդ վիճակում տանը մենակ է գտնվել: Երբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, սատուրացիան ցածր է եղել: Մի քանի հետազոտություն անցնելուց հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, այս պահին էլ շարունակում է այնտեղ մնալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր