Տեսանյութ.Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին          Շենգավիթի բազմաթիվ փողոցներում երկար ժամանակով ջուր չի լինի       Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ Ալիևի առաջարկին    

18 մար 2023 15:30

Երիտասարդների մոտ հայտնաբերվել է 35 փաթեթ մարիխուանա, որը պետք է տեղադրվեր Երևանի տարբեր թաղամասերում

Մարտի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Մելքումովի փողոցում ձերբակալել են 21 ու 27 տարեկան երկու երիտասարդի։ Երկուսն էլ Վանաձորի բնակիչ են։


Ոստիկանությունից հայտնում են, որ կրտսերի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով գլանակ է եղել, 27 տարեկանի խուզարկությամբ էլ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։


Իրավապահների տեղեկություններով՝ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Խուզարկվել է նաև նրա մեքենան։ Հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 19 փաթեթ։


Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր