Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

18 մար 2023 16:55

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են

ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը, հաշվի առնելով անվտանգության թարմացված ընթացակարգերը, վիզայի հարցազրույցի ներկայացող բոլոր անձանց խնդրում է նշանակված ժամից առնվազն 15 րոպե շուտ գալ։


Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։


«Որոշ դեպքերում մենք հնարավորություն չենք ունենա սպասարկել 15 րոպե և ավել ուշացած անձանց։


Դեսպանատան շրջակայքում վիզայի համար դիմողների համար կայանատեղի չկա, ըստ այդմ, խնդրում ենք այցը պլանավորել համապատասխանաբար: Վիզայի համար դիմողները կարող են դեսպանատուն մուտք գործել միայն Ծովակալ Իսակովի պողոտայից»,-նշում են ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժնից։


 
Անվտանգության կանոնակարգեր


Դեսպանությունը չի թույլատրում շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են ընկերները, հարազատները, փաստաբանները կամ գործնական կապեր ունեցող անձիք, դիմողի հետ մասնակցելու ոչ ներգաղթային վիզայի հարցազրույցներին: Նախքան դեսպանատուն մուտք գործելը բոլոր դիմողները կզննվեն դեսպանատան անվտանգության անձնակազմի կողմից։


ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս չեք կարող ձեզ հետ ունենալ հետևյալ իրերն ու առարկաները․


մարտկոցով աշխատող կամ էլեկտրոնային սարքեր, օրինակ՝ բջջային հեռախոսներ, թվային օրագրեր, խելացի
ժամացույցներ, փեյջերներ, տեսախցիկներ, աուդիո/վիդեո երիզներ, կոմպակտ սկավառակներ, MP3-ներ, ճկուն
սկավառակներ, նոութբուք համակարգիչներ կամ դյուրակիր ​​նվագարկիչներ․
ուսի խոշոր պայուսակներ. թույլատրվում են միայն ձեռքի փոքր պայուսակներ
մեծ պայուսակներ, օրինակ՝ ճամփորդական պայուսակներ, ուսապարկեր, ճամպրուկներ, կաշվե, կտորե
պայուսակներ, փակվող թղթապանակներ․ կարող եք ձեզ հետ ունենալ միայն պլաստիկ տոպրակ, որտեղ դիմումի հետ կապված փաստաթղթերն են․
ուտելիք և հեղուկներ․
կնքված ծրարներ կամ փաթեթներ․
սիգարետներ, սիգարներ, լուցկու տուփեր, կրակայրիչներ․
սուր առարկաներ, օրինակ՝ մկրատ, ծալովի դանակ կամ եղունգների խարտոց․
զենք կամ պայթուցիկ նյութեր։
Սա ամբողջական և սպառիչ ցանկ չէ և տեղում՝ անվտանգության անձնակազմի հայեցողությամբ, կարող են արգելվել նաև այլ իրեր:


ԱՄՆ դեսպանատանն արգելված իրերը ժամանակավոր ի պահ հանձնելու հարմարություններ չկան, ուստի դուք պետք է մուտք գործեք արդեն իսկ ձեզ հետ չունենալով այդ իրերը։ Եթե ​​դեսպանատուն եք ներկայացել ճամպրուկներով կամ ճամփորդական պայուսակներով, ապա ձեզ չեն ընդունի և հարկ կլինի հարցազրույցի նոր օր նշանակել։


Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱՄՆ դեսպանատանը չի գործում տեղեկատու պատուհանիկ պատահական այցելուների համար։ Դեսպանատուն մուտք գործել կարող են միայն վիզայի դիմում ներկայացրած և տվյալ օրվա համար հարցազրույց նշանակած անձինք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր