Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

22 մար 2023 10:49

Եթե սկսենք լարել իրավիճակը...ունենք նախկին փորձ, երբ էմոցիաները խանգարեցին ու պարտվեցինք թուրքերին 2 խաղում...Խաղը չքաղաքականացնել

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հայաստան-Թուրքիա խաղից առաջ մեր տղեքի համար լավագույն օգնությունը կլինի խաղը չքաղաքականացնելը: Եթե մենք սկսենք լարել իրավիճակը ու ֆուտբոլային խաղը հասարակական մակարդակով հասցնենք թշնամանքի` տղեքը լարված կխաղան ու դժվար թե լավ բան ստացվի դրանից:


Մենք ունենք նախկին փորձ, երբ էմոցիաները խանգարեցին ու պարտվեցինք թուրքերին երկու խաղում, նույնիսկ գոլ չկարողացանք խփել: Մինչև խաղի օրը լավ կանենք հնարավորինս սովորական մթնոլորտ ապահովենք հավաքականի տղաների համար: Միքանի օր առաջ ընկերս լավ բան նկատեց` ասում է պետք է հիմնական կազմում առաջին րոպեներից խաղան դրսում ծնված ու ապրած հայերը (խոսքը հատկապես Զելարայանի ու Բալեկյանի մասին է), քանզի այս տղաները հայ-թուրքական թշնամանք այդքան չեն զգացել ու հուզական ֆոն ամենից քիչ կունենան: Այս ամենը գրում է մարդ, ով դժվար թե գնա մարզադաշտ, այդ նույն էմոցիոնիալ պահը իմ մեջ չհաղթահարելու պատճառով: Բայց տղեքը պետք է ինձանից ուժեղ գտնվեն:


 
Թուրքիայի այս հավաքականին հաղթել կարելի է, մեր մարզիչի մասին տպավորություններս ևս դրական է, խելքը գլխին մարդ է երևում, բայց առաջին խաղում նրան հաջողությունը չէր խանգարի: Երկրպագուները մեկ վայրկյան անգամ չպետք է դադարեն երգել ու տղեքին ոգևորել, իսկ դաշտում հավաքականի տղեքը պետք է ուղղակի հավաքված ու հանգիստ ֆուտբոլ խաղան:


Հ.Գ թուրքերը շատ էմոցիոնալ են, հանգիստ կարելի է նրանց կարմիր քարտի տանել: Հաղթանակ տղեքին ու Հայաստան, Հայաստան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր