Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

23 մար 2023 16:31

«Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ

rosbalt.ru-ն «Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս թուրքական կառավարամետ պարբերականները հայտնել են, որ Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցախ։ Ենթադրվում է, որ այդ ուժերը բաղկացած են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամներից, իրաքյան շիաների «Ալ-Հաշդ աշՇաաբի»-ի և քրդական PKK-ի զինյալներից, ինչպես նաև իրաքյան եզիդներից և լիբանանահայերից: Հայկական որոշ լրատվամիջոցներ, գրեթե ցնծալով նման տպավորիչ բանակի հանկարծակի ի հայտ գալուց, վերարտադրել են այդ տեղեկությունը, որը, «անշուշտ», էական դեր կունենա Արցախի անխուսափելի ազատագրման գործում։


Ու թեև օտարերկրյա ռազմական այդքան մեծ կոնտինգենտի վերաբաշխումը Հայաստան խիստ կասկածներ է հարուցում, սակայն, ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, «առանց կրակի ծուխ չի լինում»։ Ավելին, տարածաշրջանում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ վկայում են Թեհրանի կողմից նման նախաձեռնության իրականացման հնարավորության մասին։ Հատկանշական է, որ մարտի 8-ից 16-ը եղել են հաղորդումներ, որոնք վկայում են Եմենից և Սիրիայից ԻՀՊԿ-ի հավանական դուրս գալու մասին, և դա այն նույն ժամանակահատվածն է, երբ թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել Հայաստան կամ Արցախ Իրանի կողմից ռազմական կոնտինգենտի հնարավոր տեղափոխման մասին: Միաժամանակ թուրքերը պնդում էին, որ այդ ծրագրի նպատակը հենց Արցախն է։


Մարտի 16-ին ամերիկյան Middle East Forum վերլուծական կենտրոնը գրել է. «Եթե Սիրիայում քաղաքացիական պատերազմը հանգեցրեց ռուս-իրանական ռազմավարական կապերի ամրապնդմանը, ապա Ուկրաինայում այդ հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի հասան։ Կրեմլը պատրաստ է իսլամական ռեժիմին առաջարկել ռազմական և տեխնիկական աջակցության աննախադեպ մակարդակ, որը նրանց հարաբերությունները վերածում է լիարժեք պաշտպանական գործընկերության»: Բայց Մոսկվան և Թեհրանը ավելի քան երկու տարի առաջ փաստացի հաշտվել են Արցախի տարածքի մեծ մասի օկուպացման հետ, և եթե նույնիսկ հիմա փոխեն իրենց դիրքորոշումը, ապա անխուսափելիորեն պետք է ուղղակի առճակատման մեջ մտնեն Թուրքիայի հետ։ Ակնհայտ է, որ դրանով շահագրգռված չէ ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ, առավել ևս, Մոսկվան։


Բայց ակնհայտ է, որ նրանք կատեգորիկ մտադիր չեն համակերպվել սեփական սահմանների մոտ Արևմուտքի մեկ այլ հենակետի առաջացման հետ, այս անգամ՝ Հայաստանի և Վրաստանի տարածքներն ընդգրկող: Բանն այն է, որ 2023 թվականին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նկատելիորեն ուժեղացրել է արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու ջանքերը։ Հունվարին Երևանը համաձայնել է անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ գործընկերության ինստիտուցիոնալ ձևաչափին, կայացել է «Հայաստան-ԵՄ երկխոսության» առաջին պրոֆիլային հանդիպումը։ Հենց հունվարի 10-ին Փաշինյանը հայտարարել է. «Այս տարի Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ չեն լինի, քանի որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում նման միջոցառումների անցկացումը…»:


Հունվարի 24-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «ԵՄ-ն մնում է Հայաստանի հիմնական գործընկերը ինստիտուտների կառուցմանը նպաստելու և մեր բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում»: Փետրվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է. «ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում, իսկ հայ-ամերիկյան երկխոսությունը ռազմավարական բնույթ է կրում»։ Մարտի 2-ին, գտնվելով Գերմանիայում, Փաշինյանը շեշտել է. «ԵՄ-ն մեր հիմնական գործընկերներից մեկն է ժողովրդավարական բարեփոխումների մեր ճանապարհին»։ Հայաստանը մարտի 10-ին հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, իսկ մարտի 16-ին Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասել է. «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի կարողանում կատարել Արցախի անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները»։


Նույն ժամանակահատվածում ՀՀ կառավարության անդամները արտերկրում 13 հանդիպում են ունեցել ԵՄ տարբեր կառույցների և պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և նրանք իրենց հերթին 8 անգամ այցելել են Հայաստան։ Բացի այդ, հունվարին Միրզոյանը Բրյուսելում բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, և Երևան է այցելել վերջինիս՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը։ Մարտի 6-9-ը Թբիլիսիում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր և բախումներ արևմտամետ ուղղության կողմնակիցների և իրավապահների միջև։ Վրաստանի վարչապետը հրապարակավ մեղադրել է Ուկրաինայի ղեկավարությանը Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար այդ միջոցառումների կազմակերպմանը ներգրավված լինելու մեջ։


Բնականաբար, ուկրաինական պատերազմի ֆոնին ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը շահագրգռված չեն Հայաստանն ու Վրաստանը վերածել արևմտյան հենակետի։ Եվ եթե մինչ այժմ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ռուսամետ ուժերին չի հաջողվում տապալել Փաշինյանին, իսկ փետրվարին Կրեմլի հովանավորյալ Ռուբեն Վարդանյանն է հեռացվել Արցախի պետնախարարի պաշտոնից, ապա այժմ Ռուսաստանը իր դաշնակիցներով (բնականաբար՝ նաև Իրանը) Երևանում կարող է ունենալ հզոր ռազմաբազա։ Ավելին, 2015 թվականից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և ռուսական զորքերը սերտ օպերատիվ համագործակցություն են հաստատել Սիրիայում, իսկ այժմ նրանք սերտ օպերատիվ համագործակցություն են պահպանում Ղրիմում։ Բանն այն է, որ Փաշինյանի՝ դեպի Արևմուտք վերջնական վերակողմնորոշվելու կամ Վրաստանի ներկայիս իշխանության տապալման դեպքում հայկական հողում տեղակայված իրանական և ռուսական զորամիավորումները, ամենայն հավանականությամբ, կկարողանան համատեղ շտկել իրավիճակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր