Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

24 մար 2023 12:10

Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը

Խաղաղության պայմանագրի հասնելու համար Հայաստանը պետք է «բարեխղճորեն»  բանակցի. այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «թվիթին»։


Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:


«Մեր տարածաշրջանում պետք է գերակայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, և ցանկացած սրացում պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Միջազգային հանրությունը սատարում է այս նարատիվին»,- ի պատասխան գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:


Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է լինելու, և այն հիմնված է լինելու ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։




«Նոր էսկալացիա չի լինի, միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել է Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր