Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում          Դիլիջանում պարեկներն Էկոպարեկային ծառայության տեղամասի պետին զրկել են վարելու իրավունքից       Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին    

24 մար 2023 14:07

Ուզբեկստանի ֆինանսավորմամբ Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայում դպրոցի շինարարություն կսկսվի

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը մտադիր է սեպտեմբերին այցելել Ադրբեջան, որի շրջանակներում Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայում կմասնակցի դպրոցի բացման արարողությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջան կատարելիք այցի եւ դպրոցի բացմանը մասնակցելու մասին Ուզբեկստանի նախագահը խոսել է Նովրուզի առթիվ Տաշքենդում ադրբեջանական ցուցահանդես այցելության ժամանակ։


Նշվում է, որ դպրոցը կառուցվել է Ուզբեկստանի ֆինանսավորմամբ։


Հիշեցնեք, որ 2022 թվականի փետրվարին Արցախի ԱԺ-ն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որով արձանագրվում է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ցանկացած գործողություն կհամարվի անօրինական, եթե դրա թույլտվությունը չստանան Արցախի Հանրապետությունից։ Ըստ այդմ՝ ցանկացած ներդրում, որը որևէ կազմակերպություն կամ կառույց կկատարի Արցախի օկուպացված տարածքներում, վերադարձվելու է Արցախի բյուջե կամ, ԱՀ օրենսդրությանը չհամապատասխանելու դեպքում, զրոյացվելու է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր