Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը          16 տարեկանները անձնագիր ստնալիս պարտադիր կվճարեն 1000 դրամ տուրքը. Արտոնությունը հանվեց       Վարչապետը պաշտոնը թողնելուց հետո կունենա գրասենյակ, որի աշխատակիցներին պետբյուջեից տարեկան կվճարվի մոտ 15 մլն դրամ աշխատավարձ    

26 մար 2023 20:11

Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն ու հրահրած ագրեսիան այսօր արդեն իր դրսևորումն է ստացել՝ ադրբեջանական դիրքերից արձակված կրակահերթերով

Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն ու հրահրած ագրեսիան այսօր արդեն իր դրսևորումն է ստացել Արցախի Մարտունու շրջանի մի քանի հատվածներում, ադրբեջանական դիրքերից արձակված կրակահերթերով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան։ 

«Ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այսօր, թիրախում դաշտերում, այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներն են:

Արցախի իշխանությունը պետք է գիտակցի, որ պետք է օպերատիվ լուծումներ փնտրի, այլապես ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում:

Չէի ուզենա ասել, որ դա բացառապես Արցախի իշխանության անգործությամբ ու իներտությամբ է պայմանավորված, սակայն միայն ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությունը» չի արդարացնում Արցախի նախագահին միայն իրավիճակային կարգավորումների մասին մտածել:

Խնդիրը պահանջում է լուրջ, համակարգային աշխատանք, որի ուղղությամբ լուրջ ջանքեր նկատելի չեն»,- նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր