Ողբերգական դեպք․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Նարեկ Եսայանն է, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում իրենց տանը ունեցել է ինքնզգացողության կորուստ, ինչն էլ դարձել է հանկարծամահության պատճառ։ Սևանի հիվանդանոցի բժիշկները օպերատիվ են ժամանել, սակայն արձանագրել են կենսաբանական մահ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա, արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում որպես ավագ պարեկ, կոչումով՝ Ոստիկանության մայոր էր։ Նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում։
Եվ աշխատանքային գործունեության ընթացքում բարձր է գնահատվել նրա կատարած աշխատանքը, ու դրական է բնութագրվել ոչ միայն համագյուղացիների, այլև աշխատանքային գործընկերների ու ճանաչողների կողմից։ 1 օր առաջ էլ նա նշանադրվել էր։