Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը          16 տարեկանները անձնագիր ստնալիս պարտադիր կվճարեն 1000 դրամ տուրքը. Արտոնությունը հանվեց       Վարչապետը պաշտոնը թողնելուց հետո կունենա գրասենյակ, որի աշխատակիցներին պետբյուջեից տարեկան կվճարվի մոտ 15 մլն դրամ աշխատավարձ    

28 մար 2023 18:02

Տեսանյութ.Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի Շվեդիա - Ադրբեջան հանդիպման ժամանակ հայ երիտասարդները բարձրացրել են Արցախի եւ Հայաստանի դրոշները:


NEWS.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից մեկը պատմեց, որ այդ ակցիայի միջոցով փորձել են բարձրացնել 106 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիների ճակատագրի հարցը:


«Հայ երիտասարդներով համախմբվեցինք եւ հանուն Արցախի, որը 106 օրից ավելի է շրջափակման մեջ է, որոշեցինք պատրաստել պաստառ, որի վրա գրված կլինի՝ End the blockade of Artsakh»,- պատմեց երիտասարդը:


Նա ասաց, որ տեղի է ունեցել միջադեպ, երբ Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը մոտեցել է հայ երիտասարդներին եւ փորձել հարվածել նրանցից մեկին.


«Այդ պահին դեպք եղավ. իրենց մարզիչի օգնականներից մեկը 1 րոպե հետո հայտնվեց մեր մոտ եւ Արցախի դրոշը քաշքշեց, փորձեց հարվածել երիտասարդներից մեկին, հնչեցրեց հայհոյանքներ, այդ պահին ոստիկանները հասան եւ նրան ձերբակալեցին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր