Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

29 մար 2023 13:04

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը տեղեկացնում է, որ մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ այդ փաստով պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և’ գիշերը, և’ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի 1-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ին ծովի մակերևույթից հաշված 1200մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով։

Մարտի 29-ին, 30-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ։

Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0․․․-2 աստիճան։

Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր