Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

31 մար 2023 11:29

Տեսանյութում ողջ զինվորական տեխնիկան ադրբեջանական է. թե ինչպես են ադրբեջանցիներն ամրանում Տեղ գյուղի մերձակայքում

«Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել Տեղ գյուղի մերձակայքից, թե ինչպես են ադրբեջանցիներն ամրանում տեղանքում:


«Տեսանյութում ողջ զինվորական տեխնիկան ադրբեջանական է: Սա ադրբեջանցիների կողմից նոր օկուպացված տարածքներն են Տեղ համայնքում»,- գրել է նա:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր Տեղ գյուղի մոտ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր