Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

31 մար 2023 12:56

Բաքուն մեղադրել է Իրանին ՀՀ-ի հետ «եղբայրական» հարաբերություններ ունենալու, ինչպես և «ահաբեկչությանն աջակցելու» մեջ

«Իրանական կողմի մեղադրանքներն Ադրբեջանի տարածքում օտարերկրյա որևէ ուժի առկայության վերաբերյալ անհիմն են և միանգամայն անընդունելի։ Ադրբեջանի տարածքում ընդհանրապես օտար տարրեր չկան»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ մեկնաբանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Կիոմարս Հեյդարիի հայտարարությունները։


Բաքուն նաև մեղադրել է Իրանին Հայաստանի հետ «եղբայրական» հարաբերություններ ունենալու մեջ։


«Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհում ունի երկու հիմնական դաշնակից՝ Ֆրանսիան և Իրանը»,- ասվում է հայտարարության մեջ։


Ադրբեջանի ՊՆ-ն նաև փորձել է հերքել այն փաստը, որ Արցախի դեմ 44-օրյա ռազմական ագրեսիայի ժամանակ օգտագործել է Սիրիայից բերված ահաբեկիչների։


«Զավեշտալի է նաև, որ այս մեղադրանքը հնչել է բարձրաստիճան զինվորականի կողմից, ով ներկայացնում է ահաբեկչությանը աջակցող երկիր և մեղադրվում է աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեջ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր