Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան ենք մեր հավատի մեջ․ Վիրահայոց թեմը աջակցում է Վեհափառին          Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան       Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի    

31 մար 2023 14:08

Տեսանյութ. Ոստիկանական գործողություններ ԱԺ-ում.Ներքին խառնաշփոթն Ալեն Սիմոնյանը կազմակերպեց

«Մենք արդեն պայմանավորվել էինք ոստիկանության հետ, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի գնա ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը ու, կարելի է ասել, իր գործողություններով, ըստ էության, ներքին խառնաշփոթն ինքը կազմակերպեց,- շարունակելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի թեման՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Օգտվելով Սիմոնյանի ներկայությունից՝ ոստիկանության ներկայացուցիչները սկսեցին Սահակյանին բրդբրդել ու մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում ու միջանցքում»,- հավելեց պատգամավորը:
 
***

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նա մանրամասներ է ներկայացնում ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Տեսանյութում երևում են նաև կադրեր՝ ոստիկանական գործողություններից:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր