Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել       Տեսանյութ.Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև ցուցարար կանանց    

31 մար 2023 14:44

Հայկական կողմից որեւէ դիմադրություն չի եղել ադրբեջանցիների առաջխաղացման ժամանակ.Մեզ թող զինեն, մենք գիտենք՝ ոնց հետ կշպրտենք էդ շներին

Ադրբեջանական զինված ուժերը հենակետեր են դնում Տեղ գյուղի հողերում, Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը՝ խոսելով ադրբեջանական զինված ուժերի Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացման մասին:


«Ես գիտեի մի 60 հա են գրավել, բայց ասում են՝ շատ է, մինչեւ Կոռնիձորի սահման առաջ են եկել, ասեցին, որ 60-ից շատ է, կարող է նույնիսկ 100 հա տարածքի մասին է խոսքը: Դրանք Տեղ գյուղի գյուղացիների սեփականաշնորհված վարելահողերն են, որ գյուղացիները վարել են, ցանել են»,-ասաց նա:


Ըստ Հովսեփյանի՝ հայկական կողմից որեւէ դիմադրություն չի եղել ադրբեջանցիների առաջխաղացման ժամանակ. «Կարծես մի անտերություն է, ընդհանրապես ոչ մի դիմադրություն չի եղել: 2020 թվականին երբ Արավուսի ուղղությամբ 68 հա առաջ եկան, ես բանակցում էի, համոզել էի, որ հետ գնան, եկան նորից հետ տվեցին հողերը ու մենք էլի 68 հա դեռ այն ժամանակ Արավուս գյուղից կորցրեցինք: Իսկ հիմա ընդհանրապես չեն էլ բանակցում, որ հետ գնան ադրբեջանցիները»:


Ստեղծված իրավիճակում ավագանու անդամի խոսքով՝ միակ ելքը զինված ճանապարհով հետ մղելն է հակառակորդին. «Մեզ թող զինեն, մենք գիտենք՝ ոնց հետ կվերցնենք մեր հողերը, հետ կշպրտենք էդ շներին մեր տարածքից: Գյուղացիները շոկի մեջ են, իրենք իրենցից անտեղյակ են»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր Տեղ գյուղի մոտ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:


Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր