Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

01 ապր 2023 15:10

Բռնապետը հատուկ շեշտել է, որ ոչ մի զավթած տարածքից դուրս չեն գա, դեռ մի բան էլ կամրանան

ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հերթական ծառայողական խորհրդակցությունն է անցկացրել, որտեղ «կոնկրետ հանձնարարականներ է տվել ազատագրված (օկուպացված )տարածքներում, ինչպես նաև նոր վերահսկողության տակ վերցված (զավթած) բարձունքներում և դիրքերում ինժեներական ապահովման միջոցառումների առավել որակյալ իրականացման ուղղությամբ»: Հասանովը նաև հանձնարարել է «կանխել բոլոր սադրիչ գործողությունները»:
 
Հասանովը նշել է, որ «սեղմ ժամկետներում իրականացված լոկալ գործողությունները բանակի մարտական բարձր վճռականության հերթական վկայությունն են»:
 
«Մեկնաբանելով նրանց հայտարարությունները, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել ադրբեջանական բանակի հաջող գործողությունների հետ»՝ Հասանովը ընդգծել է, որ «ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով և նշել, որ ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականությանը աջակցող երկրների զինվորականների կողմից հնչեցված զրպարտչական բնույթի մեղադրանքներն անընդունելի և անհեթեթ են»: Այս հայտարարությունն ուղղված է, իհարկե, Իրանի դեմ:
 
Նշեմ, որ Հասանովը պարբերական նման խորհրդակցություններ է անցկացնում և ժամանակ առ ժամանակ հրապարակային հայտարարություններով հանդես գալիս դրանց վերաբերյալ: Հատուկ շեշտել է, որ ոչ մի զավթած տարածքից դուրս չեն գա՝ ի հեճուկս տեղական «միամիտ» իշխանությունների հավաստիացումների, դեռ մի բան էլ կամրանան, հատկապես երբ խանգարող չկա իրենց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր