Քաղաքապետարանն ուզում է թույլտվություն տալ պատմական շենքի քանդմանը, փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը          Բախվել են «BYD»-ն, «Mitsubishi Grandis»-ը, «ՎԱԶ»-ը և «Mercedes»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է       Մայիսի 17-ից Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն    

03 ապր 2023 11:10

Այսպիսի ցնցում վաղուց չէր զգացվել ՌԴ-ում.պատերը ցնցվել են, մարդիկ շենքերից դուրս են վազել փողոց

Երկրաշարժից հետո Կամչատկայի որոշ շենքերում ճաքեր են հայտնվել, հաղորդում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։


«Մինչ օրս, ըստ օպերատիվ խմբերի հաղորդագրությունների, զոհեր կամ շենքերի ավերածություններ չկան, միևնույն ժամանակ տեղեկություններ կան գիպսի վնասման և որոշ շենքերում ճաքերի մասին»,- ասել է վարչության պետի պաշտոնակատար Յուրի Կարտաշևը։


 
Կամչատկայի սոցիալական ցանցերում տեսանյութ է պտտվում, որտեղ երևում են բժշկական հաստատության պատերին ճաքեր։ Ըստ մակագրության՝ կադրերը նկարահանվել են քաղաքի մանկական կլինիկայում։


«Ուժեղ, շատ ուժեղ: Ընդհանրապես, այսպիսի ցնցում վաղուց չէր զգացվել», – ասում է ձայնը:


Ավելի վաղ ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում գրանցվել էր 5,7 մագնիտուդով երկրաշարժ, մինչդեռ Պետրոպավլովսկ-Կամչատսկում ցնցման ուժգնությունը, ըստ գիտնականների, կազմել է 6 բալ։ Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատսկից՝ 48 կիլոմետր, խորությունը՝ 99,5։ Հետագայում գիտնականները գրանցեցին, որ մագնիտուդը հասել է 6,9-ի:
Բուն Պետրոպավլովսկ-Կամչատսկում, ականատեսների վկայությամբ, պատերը ցնցվել են, պատուհանները դղրդացել, մարդիկ շենքերից դուրս են վազել փողոց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր