Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

10 ապր 2023 15:50

Պահվածքը եղել է «անմեղ և խաղային».Դալայ Լաման ներողություն է խնդրել տղա երեխայի շուրթերը համբուրելու սկանդալային դեպքի համար

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման ներողություն է խնդրել հրապարակավ փոքր տղայի շուրթերը համբուրելու համար, գրում է The Guardian-ը։ Համացանցում տարածվել է Հնդկաստանի տաճարներից մեկում արված տեսանյութ, որը խիստ քննադատել են օգտատերերը՝ այն «զզվելի» որակելով:

«Նորին Սրբությունը ցանկանում է ներողություն խնդրել տղայից և նրա ընտանիքից, ինչպես նաև նրա բազմաթիվ ընկերներից ամբողջ աշխարհում՝ ցավի համար, որ կարող էին պատճառել նրա խոսքերը», - ասվում է բուդդայական հոգևոր առաջնորդի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Դալայ Լաման «ափսոսում է կատարվածի համար»։

«Նորին Սրբությունը հաճախ անմեղորեն և զվարճալի կերպով խաղում է նրանց հոգու հետ, ում հանդիպում է հանրության առաջ և նույնիսկ  տեսախցիկների առջև», - նշել են նրա գրասենյակից:

Փետրվարի վերջին հնդկական Դհարամշալայ քաղաքում Դալայ Լամայի տաճարում տեղի է ունեցել միջոցառում՝  մոտ 100 ուսանողի մասնակցությամբ: Արդեն վիրուսային դարձած տեսանյութում մի տղա միջոցառման ժամանակ մոտենում է խոսափողին և հարցնում Դալայ Լամային՝ «կարո՞ղ եմ գրկել Ձեզ»: 87-ամյա Դալայ Լաման տղային ասում է, որ բարձրանա այն հարթակը, որտեղ ինքն է նստած: Լսվում է, որ Դալայ Լաման, ցույց տալով այտը, տղային ասում է՝ «առաջինը այստեղ», որից հետո երեխան համբուրում է նրան և գրկում։ Այնուհետև Դալայ Լաման ասում է՝ «կարծում եմ՝ այստեղ նույնպես» ու համբուրում է նրա շուրթերը: Հետո նա հանում է լեզուն ու ասում, որ տղան դիպչի դրան: Տղան արագ դուրս է հանում լեզուն, բայց չի դիպչում հոգևոր առաջնորդին ու փորձում է հեռանալ, մինչդեռ Դալայ Լաման ծիծաղում է և տղային ևս մեկ անգամ գրկում:

Տեսանյութը տարածվել է համացանցում, այն դատապարտվել է շատերի կողմից. օգտատերերի մեծ մասն այն որակել է «անտեղի», «սկանդալային» և «զզվելի»։ Ստեղծված իրավիճակը Դալայ Լամային ստիպել է ներողություն խնդրել՝ միևնույն ժամանակ արդարանալով, որ իր պահվածքը եղել է «անմեղ և խաղային»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր