ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 ապր 2023 16:55

Դե, մոլորված զինվոր էր, սոված էր, այդ զինվորին հաց տվեցինք, սոված էր, ինքն ուզեց

ՀՀ պաշտպանության նախարարությունից երեկ հայտնել էին, որ ապրիլի 10-ին, ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, որը հայտնել է, որ իր հետ է եղել ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:


168.am-ին երեկ Սիսիանի աղբյուրը փոխանցել էր, որ «ադրբեջանցիները մի քանի օր առաջ եղել են Սիսիանի Բնունիս գյուղում, փորձել են մտնել գյուղացիներից մեկի տուն: Տանտերերը 44-օրյա պատերազմից հետո են տեղափոխվել Բնունիս ու այնտեղ են ապրում: Տանտերը նկատել է, դուռը քաշել-պահել, փախել են։


«ՊՆ-ի ասած մեկ ադրբեջանցուն բռնել են Սիսիանի Աշոտավան գյուղում: Բնունիսից մինչև Աշոտավան դաշտամիջյան ճանապարհներով 5-6 կմ է: Երեկ գիշեր եկել են այդ գյուղ, զինված են եղել, բայց զենքերը թողել են այլ վայրում, նոր նրանցից մեկը մտել է չբնակեցված ինչ-որ տուն, շորերը փոխել ու դուրս է եկել»։


168.am-ի հետ զրույցում այսօր Աշոտավան գյուղի ղեկավար Արմեն Բեգլարյանն ասաց, որ իրավիճակը գյուղում նորմալ է, այս պահին որևէ արտառոց բան չկա։


«Մարդիկ նորմալ իրենց կյանքով ապրում են։ Աշոտավանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ադրբեջանցի է հայտնվում գյուղում։ Բնակչությունը չի վախեցել»,-նշեց գյուղապետը։


Արմեն Բեգլարյանը վստահեցրեց, որ բնակչությանը զգոնության կոչ անելու կարիք չկա։


«Դե, մոլորված զինվոր էր, սոված էր։ Այդ զինվորին հաց տվեցինք, սոված էր, ինքն ուզեց, ասաց, որ երեք օր է՝ հաց չի կերել, մոլորված ման է գալիս»,-եզրափակեց Արմեն Բեգլարյանը։


168.am-ի հետ զրույցում Բնունիսի գյուղապետ Գոռ Հովհաննիսյանն էլ ասաց, որ ադրբեջանցու հայտնվելը գյուղում որևէ խուճապ չի առաջացրել։


«Ինքս երիտասարդ եմ, չեմ կարող ասել՝ 90-ականներին նման բան եղե՞լ է գյուղում, թե՞ ոչ, բայց որքանով ինձ պատմել են՝ չի եղել։ Բնակիչները բոլորն էլ տեղյակ են այս միջադեպից, վախ ու խուճապ չկա»,-կարճ մեկնաբանեց Բնունիսի գյուղապետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր