Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռшզմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար          Հունիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 ապր 2026 13:00

Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, զոհ և վիրավորներ կան

Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, զոհ և վիրավորներ կանԱպրիլի 28-ին՝ ժամը 01։38-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկներ:

Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը։

Բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր