Ադրբեջանը թույլ չի տա, որ Հայաստանն ամրաշինական կառույցներ ստեղծի. ռազմական բախումները կշարունակվեն, կլինեն նոր սադրանքներ

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է մնալու իր գործելաոճին ու ամեն կերպ ձգտելու է նոր դիրքեր գրավել:
«Ոչինչ բացառել հնարավոր չէ, այո՛, հնարավոր էր կանխել, եթե ամրաշինական աշխատանքները նախապես կատարված լինեին, մինչև ադրբեջանցիների այնտեղ հայտնվելը: Եթե մինչև ապրիլի 1-ը ժամկետը տրվեր, որ պետք է ապրիլի 1-ին այդ տարածքները հանձնվեին, մենք երկար ժամանակ կունենայինք աշխատանքներ անելու համար (փորձագետը նկատի ունի Փաշինյանի՝ Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհի գործարկման ժամկետի վերաբերյալ հայտարարությունը - խմբ.)»,- ասաց նա:
Ռազմական փորձագետը չբացառեց, որ Տեղ գյուղի հատվածում հնարավոր է նոր սադրանքներ լինեն: Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանը թույլ չի տա, որ Հայաստանն ամրաշինական կառույցներ ստեղծի:
«Իրենք կարող են գալ ու ասել, որ ճիշտ տեղում այդ աշխատանքները չեք կատարել, սա մերն է: Ամեն ինչ հնարավոր է, այնպես չի, որ մենք վստահ կարող ենք ասել, որ սադրանքներից կարող ենք խուսափել: Նրանք գնում են սադրանքերի ճանապարհով և ամեն կերպ փորձելու են նոր սադրանք իրականացնել: Կարող է այս դրվագով չանեն, բայց մեկ այլ դրվագով կանեն»,- նկատեց Հովհաննիսյանը:
Ռազմական փորձագետի կարծիքով՝ ռազմական բախումները դեռևս կշարունակվեն: