Ադրբեջանի պատվիրակությունն արդեն Երևանում է. չեմ ուզում հարևան երկրի հետ կապված մեծ աժիոտաժ ստեղծել

Նշենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը:
Հարությունյանը նշեց, որ բացման արարողությանը մարզիկներ չեն մասնակցելու. «Սպորտաձևը սպեցիֆիկ է, և իրենք պետք է իրենց մարզավիճակը պահելու համար լրացուցիչ սթրեսային իրավիճակներում չգտնվեն: Մենք դրոշների պարադն այլ կերպ ենք կազմակերպել, ես կարծում եմ այդ բաղադրիչն ամենահետարքրիրն է լինելու բացման արարողության ժամանակ»:
Կրկին անդրադառնալով Ադրբեջանի պատվիարկությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես չեմ ցանկանում և չէի ուզի, որ մեր հարևան երկրի մասնակցության հետ կապված մեծ աժիոտաժ ստեղծել, որովհետև մարզական աշխարհում նույնիսկ հակամարտող երկրների թիմերին ընդունեը սովորական միջոցառում է, սովորական մրցաշարի շրջանակներում: Ուզում եմ նորից ասել՝ ինչպես Հայաստանը, Խորվաթիան, Կոսովոն և մյուս երկրները, Ադրբեջանը նույնպես Եվրոպական ֆեդերացիայի մի մաս է և իրենք կարող են հայտ ներկայացնել և մասնակցել»: