Արտառոց դեպք՝ Երևանում, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 բուժառուի տեղափոխել է հիվանդանոց, որտեղ հրաժարվել են նրանց ընդունել          Փետրվարի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդшլիզմի է ենթարկվել    

14 ապր 2023 12:20

Հայաստանը տարբեր ճանապարհներով փորձեց զենք ուղարկել Ղարաբաղ, ցավոք, նորից լարվածություն առաջացավ.Չավուշօղլուն՝ հայ-ադրբեջանական վերջին միջադեպի մասին

«Հայաստանը տարբեր ճանապարհներով փորձեց զենք ուղարկել Ղարաբաղ, ցավոք, նորից լարվածություն առաջացավ»։ 
Այս մասին Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգությանը։
«Անհրաժեշտ է վերացնել այս լարվածությունը և, ստորագրելով համապարփակ խաղաղության պայմանագիրը, սկսել ճանապարհների վերականգնումն ու կառուցումը (նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը»- խմբ.): Սա բուն Հայաստանի օգտին է»։
Նախարարը կարևորել է Ադրբեջանից Իրանով Նախիջևան տանող ճանապարհ ունենալը.
«Մենք սրան էլ ենք աջակցում, քանի որ ռիսկերից խուսափելու համար միշտ այլընտրանք է պետք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր