Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

14 ապր 2023 14:50

Ուկրաինաայի ուժերը մատակարարման զգալի դժվարություններ ունեն, Բախմուտում կազմակերպված նահանջում են

Այսօր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության Twitter-ում ռազմական հետախուզության ամենօրյա թեման Բախմուտում տիրող իրավիճակն է, տեղեկացնում է BBC-ն:
Ըստ գրառման, Ռուսաստանն ակտիվացրել է հարձակումը Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի վրա, քանի որ ՌԴ ՊՆ-ի և «Վագների» ուժերը բարելավել են իրենց փոխգործակցությունը։ Ուկրաինական բանակը դեռևս պաշտպանական դիրքերում է քաղաքի արևմտյան շրջաններում, սակայն վերջին 48 ժամվա ընթացքում ենթարկվել է ինտենսիվ հրետակոծությունների:
«Վագների» ուժերը շարունակում են առաջխաղացումը Բախմուտի կենտրոնական հատվածում, իսկ ռուսական օդադեսանտային զորքերը նրանց պաշտպանում են հյուսիսից և հարավից:
Բրիտանական ռազմական հետախուզության տեքստում նշված է նաև, որ Ուկրաինաայի ուժերը մատակարարման զգալի դժվարություններ ունեն և ստիպված են զիջել իրենց դիրքերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր